Տավուշում ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի

Հունիսի 22-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից ՀՀ Տավուշի մարզում` Չինարի բնակավայրի հատվածում, անցկացվել է հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հերթական դիտարկումը: Տեսողական շփման և ռադիոկապի միջոցով անցկացված դիտարկման ընթացքում խախտումներ չեն արձանագրվել: Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ԵԱՀԿ դիտարկում

ԵԱՀԿ դիտարկում

Հայկական կողմից դիտարկումն անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն ու Փիթեր Շվեդբերգը:

Դիտարկմանը հաջորդած բրիֆինգի ընթացքում սամանամերձ համայնքների ղեկավարները ԵԱՀԿ պաշտոնյաներին են ներկայացրել իրենց մտահոգություններն այն առնչությամբ, որ ադրբեջանական կողմը մշտապես կրակի տակ է պահում սահմանամերձ բնակավայրերը:

ԵԱՀԿ պաշտոնյաներին է ներկայացվել նաև ադրբեջանական կողմից արձանագրված խախտումների վիճակագրությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *