Հունիսի 23-ին ՀՀ ՊՆ-ում ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի ղեկավարությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ քննարկվել են զինված ուժերի կիրառման արդյունավետության բարձրացման հարցեր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Խորհրդակցության նպատակն է եղել բոլոր օղակների հրամանատարների շրջանում ձևավորել միասնական պատկերացումներ հետագա աշխատանքների կազմակերպման և վերահսկման վերաբերյալ:
Քննարկումներ, վերլուծություններ ու համապատասխան հետևություններ են կատարվել նաև ապրիլյան մարտական գործողությունների վերաբերյալ:
Հետագա աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն առաջադրել է որոշակի խնդիրներ և տվել հանձնարարականներ:
Խորհրդակցությանը մասնակցել են ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների ու առանձին բաժինների պետերը, բանակային զորամիավորումների հրամանատարները: