Հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն եղել է ՀՀ ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկում և մասնակցել է ձեռնարկության նոր արտադրամասի բացմանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Սեյրան Օհանյանը համոզմունք է հայտնել, որ Ռազմական արդյունաբերության պետական կոմիտեի ստեղծմամբ պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող և զինված ուժերին աջակցող այլ կազմակերպությունները շարունակաբար կզարգացնեն իրենց հնարավորությունները և թողարկվող արտադրանքով կնպաստեն զինված ուժերի մարտունակության ամրապնդմանը:
Արտադրամասի բացման արարողությունից հետո պաշտպանության նախարարը բարձրաստիճան պաշտոնյաների և ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ շրջել է ձեռնարկության տարածքում, ծանոթացել արտադրական հնարավորություններին:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացվել ձեռնարկության նյութատեխնիկական ապահովմանը միտված առաջիկա ծրագրերը և ընթացիկ կապիտալ շինարարական աշխատանքները:
One response to “Նախարար Օհանյանն այցելել է ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկը”