Հոկտեմբերի մեկից՝ մեկամսյա ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններ

Զորավարժություններն, ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, անցկացվում են ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության պլանի համաձայն։
Նախատեսվում է գործնականում ստուգել ՀՀ ԶՈՒ ծավալման և մարտական կիրառման պլանները, մարզել ներգրավված ուժերը, աշխատել ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ զորահավաքային խնդիրների կատարման ուղղությամբ, ինչպես նաև գործնական փորձ հաղորդել ՀՀ ԶՈւ ղեկավարման օղակներին և զորահավաքային ռեսուրսներին։ Ընթացքում կուսումնասիրվեն և կճշգրտվեն ընդգրկված ուժերի և միջոցների, զորահավաքային մարմինների և ռեսուրսների հնարավորությունները:

Անցկացվող զորավարժությունները հնարավորություն կտան կատարելագործել պաշտպանության նախապատրաստման և վարման մարտական խնդիրների կատարման, զորքերի վերախմբավորման և փոխգործակցության գործնական հմտությունները, անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակը:

One response to “Հոկտեմբերի մեկից՝ մեկամսյա ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններ

  1. Pingback: Հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *