Արցախի ղեկավար Բակո Սահակյանը հունիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գեւորգյանին: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի կայքը:
Նշվում է, որ քննարկվել են անվտանգությանն առնչվող խնդիրներ: Բակո Սահակյանը շնորհավորել է Արմեն Գեւորգյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նրան մաղթելով հաջողություններ և արդյունավետ աշխատանք:
Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը և Անվտանգության խորհրդի քարտուղար Վիկտոր Քոչարյանը: