Ուկրաինայի Ազգային գվարդիայի 15 զինծառայող իրենց ընտանիքների հետ վերականգնողական կուրս են անցնելու Թբիլիսիում: Ուկրաինացի զինվորականների բուժումն իրականացվում է Վրաստանի և Ուկրաինայի միջև կնքված ռազմական համագործակցության հուշագրի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի Ազգային գվարդիայի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ վերոնշյալ հուշագրում 2015 թվականի ապրիլին ավելացում է եղել «ուկրաինացի զինծառայողների վերականգնման» վերաբերյալ:
Թբիլիսի են գալու այն զինծառայողները, ովքեր կռվել են Ուկրաինայի մարտերում կամ գերի են եղել: Նրանք 2 շաբաթվա ընթացքում հոգեբանական, ֆիզոլոգիական օգնություն կստանան Վրաստանի պաշտպանության նախարարության վերականգնողական կենտրոնում:
Հավելենք, որ սա արդեն 3-րդ խումբն է, որ վերականգնողական կուրս է անցնում Վրաստանում: Ուկրաինացի զինծառայողները բուժում են ստանում նաև Ավստրիայում, Ֆրանսիայում, Հունաստանում: