ԼՂՀ-ում զորավարժություների ժամանակ զինվոր է զոհվել

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ սեպտեմբերի 30-ին ՊԲ արևելյան ուղղությամբ անցկացված զորավարժության մարտական հրաձգության փուլի ընթացքում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետեվանքով զոհվել է 1985թ. ծնված զինապարտ նռնակաձիգ, շարքային Գարիկ Յակովի Ղազարյանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը և բանակի ողջ անձնակազմը խորապես ցավակցում է Գարիկ Յակովի Ղազարյանի ընտանիքի անդամներին և հարազատներին ու կիսում նրանց ծանր վիշտը: Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *