Հանգստյան օրերին հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, տեղեկացնում է Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 19–25 հունիսի, 2016 | Ռազմ.info