Այսօր ժամը 08:00-ի սահմաններում Աֆղանստանի արևելքում, Խոստ նահանգի համանուն քաղաքի կենտրոնում ինքնասպան ահաբեկիչը պայթուցիկ նյութով բարձած իր մոտոցիկլետը պայթեցրել է, որի հետևանքով առնվազն 14 հոգի է զոհվել, այդ թվում և խաղաղ բնակիչներ։
Նահանգի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ պայթյունի հետևանքով զոհվել է նահանգային ոստիկանության արագ արձագանքման ուժերի հրամանատարը, կորուստներ կան նաև ամերիկացի զինծառայողների շարքերում:
Ըստ ՆԱՏՕ մամուլի ծառայության ներկայացուցչի՝ զոհվել է ԱՄՆ երեք զինծառայող, մի քանիսը վիրավոր է:
Քաղաքի հիվանդանոցում են գտնվում մոտ 30 հոգի, «Լոս Անջելես Թայմս» թերթին է հայտնել տեղացի բժիշկներից մեկը։
Սկզբնաղբյուրներ՝ РИА Новости, Los Angeles Times