Չեչնիայում տեղակայված ՌԴ ԶՈւ մոտոհրաձգային զորամիավորումները կրակային վարժանքներ են արել

Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) Չեչնիայում տեղակայված մոտոհրաձգային զորամիավորումները կրակային պատրաստության վարժանքներ են արել հրետանային ստորաբաժանումների հետ: Այս մասին հունիսի 17-ին տեղեկացնում է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական կայքը:

Գրադ համազարկային կրակի ռեակտիվ կայանը կրակելիս Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի

Գրադ համազարկային կրակի ռեակտիվ կայանը կրակելիս
Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի

Հաղորդագրության մեջ նշվում է, որ վարժանքներին մասնակցել է 400-ից ավելի զինծառայող, օգտագործվել է 50 միավոր ռազմական տեխնիկա:
Վարժանքներն անցկացվել են «Ալպիյսկի» և «Գվարդեեց» զորավարժարաններում: Զինծառայողները հետախուզություն են արել, տվյալները պատրաստել կրակի վարման համար: Կրակային վարժանքներն իրականացվել են «Ակացիա» 122 միլիմետրանոց ինքնագնաց հրետանային համակարգերից, «Սանի» ականանետից, «Գրադ-Մ» համազարկային կրակի ռեակտիվ կայանից:

Հարկ է հիշեցնել, որ հունիսի 14-ից մինչև հունիսի 22-ը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով զինված ուժերում սկսվել են հանկարծակի լայնամասշտաբ ստուգումներ:

Ստուգվում են սպառազինության և տեխնիկայի պահման բազաները, ինչպես նաև զինվորական կառավարման առանձին մարմինները:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն էլ անդրադարձել է լայնամասշտաբ ստուգումներին, նշելով, որ «հանկարծակի ստուգումները խախտում են Եվրոպայում ռազմական թափանցիկության մեխանիզմները»:

One response to “Չեչնիայում տեղակայված ՌԴ ԶՈւ մոտոհրաձգային զորամիավորումները կրակային վարժանքներ են արել

  1. Pingback: Ռուսաստանի ԶՈւ-ն զորավարժություն է սկսել Չեչնիայում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *