Ռազմակրթական ոլորտի բարեփոխումները քննարկվել են ամերիկյան փորձագետների հետ

Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 26–30-ը Հայաստանում էին ԱՄՆ ցամաքային զորքերի «Ֆորտ Լիվենվորֆ» հրամանատարաշտաբային քոլեջի փորձագետները:
Սեպտեմբերի 27–28-ը Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հյուրերը քննարկումներ անցկացրին ՀՀ ռազմական կրթության բնագավառում բարեփոխումների իրականացման աշխատանքային խմբի հետ: Քննարկումների թեմաներն էին ՀՀ ԶՈւ ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացների մագիստրոսական կրթական չափորոշիչները, ուսումնական նյութերի մշակման, ծրագրային նպատակների, խնդիրների և դասախոսական կազմի վերապատրաստման հարցերը։ Աշխատանքային այցն ավարտվել է սեպտեմբերի 29-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանի հետ հանդիպումով:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ տարի իրականացվելիք համատեղ միջոցառումների վերաբերյալ:

One response to “Ռազմակրթական ոլորտի բարեփոխումները քննարկվել են ամերիկյան փորձագետների հետ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *