ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմիղը հակաօդային պաշտպանության վարժանքներ է արել

Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի Կասպյան նավատորմիղը հակաօդային պաշտպանության վարժանքներ է արել Աստրախանում և Մախաչկալայում: Վարժանքներին ներգրավված է եղել նաև ավիացիան: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը:

ՌԴ կասպյան նավատորմիղի նավերը 2012 թվականի զորահանդեսի ժամանակ. Աստրախան

ՌԴ կասպյան նավատորմիղի նավերը 2012 թվականի զորահանդեսի ժամանակ. Աստրախան

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, վարժանքներին ներգրավվել է նավատորմիղի 20 նավ, կատեր, որոնց թվում են՝ «Թաթարստան», «Դաղստան» հրթիռային նավերը, «Գրադ Սվիյաժսկ», «Մախաչկալա», «Աստրախան», «Վոլգոդոնսկ», «Ուգլիչ» փոքր հրթիռային նավերը, ինչպես նաև 2 միավոր Սու-24 ռմբակոծիչ, 2 միավոր Սու-25 գրոհիչ:

Ըստ սցենարի՝ ռադիոդիտարկման ընթացքում հայտնաբերվել են պայմանական հակառակորդի հարվածային ավիացիայի մասսայական թռիչքներ:  Նավատորմիղի ղեկավարման կենտրոնի ազդանշանով հակաօդային պաշտպանության համակարգերը պատրաստվել են օգտագործման, իսկ հրետանային հաշվարկներն իրենց տեսանելության դաշտ մուտք գործած պայմանական հակառակորդի ավիացիան ոչնչացրել են:

Հիշեցնենք, որ հունիսի 9-ից էլ  Կասպյան նավատորմիղի 20 նավ և կատեր, 50 միավոր ռազմական և հատուկ տեխնիա, ավելի քան 1000 զինծառայող մասնակցում են հրամանատարաշտաբային վարժանքների:

One response to “ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմիղը հակաօդային պաշտպանության վարժանքներ է արել

  1. Pingback: ՌԴ զինված ուժերի Կասպյան նավատորմիղում անցկացվել են հակաահաբեկչական վարժանքներ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *