Մոսկվայում անցկացվել է ԱՊՀ պաշտպանության նախարարների հանդիպումը

Այսօր՝ հունիսի 15-ին, Մոսկվայում անցկացվել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստ, որի ժամանակ նախանշվել են ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի 2017թ. համատեղ միջոցառումները: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հանդիպման մասին այստեղ:

ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստ Մոսկվայում

ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստ Մոսկվայում

ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհուրդը հաստատել է մինչև 2020թ. ռազմական համագործակցության հայեցակարգի իրականացման հիմնական ուղղություններն ու միջոցառումները, քննարկել և առաջարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի դիտարկմանը ներկայացնել օդատիեզերային պաշտպանության հայեցակարգի նախագիծը:

Նախանշվել են ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի 2017թ. համատեղ միջոցառումները, այդ թվում նաև զինծառայողների դաշտային (օդային, ծովային) հմտությունների կատարելագործմանն ուղղված միջազգային բանակային մրցումների կազմակերպման և միջազգային բանակային խաղերի ասոցիացիայի ստեղծման մասին: Քննարկվել են ռազմական կրթության, պետական գաղտնիքի պաշտպանության, ՌՔԿՊ, թռիչքների անվտանգության ապահովման և այլ ոլորտների զարգացմանն ուղղված հարցեր:

Ռուսաստանի ՊՆ կայքի հրապարակման համաձայն՝ ԱՊՀ պաշտպանության նախարարները քննարկել և հավանություն են տվել ԱՊՀ միասնական ՀՕՊ համակարգի գործունեության ֆինանսավորման և մասնակից պետությունների ՀՕՊ ստորաբաժանումների համագործակցության հարցերին:

Հիշեցնենք, որ ԱՊՀ միասնական ՀՕՊ համակարգը ստեղծվելու է տարածաշրջանակային միավորված / միասնական ՀՕՊ համակարգերի գործողությունների համադրման արդյունքում: Նման միասնական համակարգեր Ռուսաստանն արդեն ստեղծել է Բելառուսի և Ղազախստանի հետ: Հայաստանի հետ համակարգի ստեղծման համաձայնագիրը ստորագրվել է և վավերացման փուլում է: Ընթացքի մեջ է նաև Տաջիկստանի և Ղրղզստանի հետ միասնական տարածաշրջանային ՀՕՊ համակարգերի վերաբերյալ համաձայնագրերի մշակումը: Առանձին բաղադրիչների կայացումից հետո կսկսվի դրանց գործողությունների համադրման աշխատանքը, ինչից հետո ԱՊՀ միասնական ՀՕՊ համակարգը կընդգրկի ԱՊՀ տարածքի հակաօդային պաշտպանության մարտական հերթապահության:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *