ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների տեղակալները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

Հունիսի 14-ին Մոսկվայում հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղեկալ Դավիթ Տոնոյանը և ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը: Կողմերը քննարկել են հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման, ինչպես նաև երկու պետությունների միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված մի շարք հարցեր:

Հունիսի 15-ին Մոսկվայում անցկացվելու է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստ

Հունիսի 15-ին Մոսկվայում անցկացվելու է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստ

Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչությունը:

Նշենք, որ ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով հունիսի 14-ին Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես տեղեկացնում են ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հունիսի 15-ին անցկացվելիք հավաքին ներկա են լինելու Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչները:

Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկվելու են մինչև 2020 թվականը ռազմական համագործակցության հայեցակարգի իրականացման հարցեր, պլանավորվելու են 2017 թվականի համատեղ աշխատանքները, ինչպես նաև քննարկվելու է ԱՊՀ անդամ պետությունների օդատիեզերական հայեցակարգի նախագիծը:

One response to “ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների տեղակալները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

  1. Pingback: Ռուսաստանում Սեյրան Օհանյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են ռազմակրթական ոլորտի հարցեր | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *