Հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ հանգիստ:Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից: Այս մասին տեղեկացնում է Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ևս սահմանագոտում իրադրությունը հանգիստ է եղել, որոշ օրերի հակառակորդը հատուկենտ կրակել է հրաձգային զինատեսակներից:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 12–18 հունիսի, 2016 | Ռազմ.info