Զինված ուժերի ուսումնական զորամասերում անցկացվում են ամփոփիչ ավարտական քննություններ, որոնց ընթացքում համապատասխան հանձնաժողովներն ստուգում են ուսումնական փուլի ընթացքում անձնակազմի ստացած գիտելիքներն ու կրտսեր հրամանատարների ձեռք բերած հմտությունները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը։
Հրետանային ուսումնական զորամասերից մեկում անցկացվող ավարտական քննությունների շրջանակում անհատապես ստուգվել և գնահատվել են կուրսանտների` կրտսեր հրամկազմի պատրաստության ծրագրով և մարտական պատրաստության նորմացույցներով նախատեսված տեսական և գործնական գիտելիքները:
Ավարտական քննությունները հաջողությամբ հանձնած ու հրետանու ջոկերի հրամանատարների ու զորատեսակի մասնագետների որակավորում ստացած կուրսանտները համալրելու են զինված ուժերի հրետանային ստորաբաժանումները: