Մոսկվան քննարկում է Ռուսաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստ անցկացնելու հարցը: Որոշում դեռ չի կայացվել: Այս մասին հունիսի 10-ին հայտնում է ռուսաստանյան « ՌԻԱ Նովոսի» լրատվական գործակալությունը՝ հղում անել ՌԴ արտգործնախարարության համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօերն Անդրեյ Քելինին:
«Գիտենք, որ Դաշինքի կողմից մինչև Վարշավայում կայանալիք գագաթաժողովը ևս մեկ նիստ անցկացնելու կոչեր կան: Մենք քննարկում ենք հարցը, դեռ որոշում չկա, տեսնենք՝ ինչպես կզարգանա: Բայց ամեն դեպքում չի կարելի հրաժարվել բանակցելու և փոխգործակցելու ամենակարևոր ալիքից», — հայտարարել է Քելինը:
Դեպարտամենտի ղեկավարը շեշտել է, որ Ռուսաստան-ՆԱՏՕ հանձնաժողովը ստեղծվել է ռազմական ոլորտում գործողությունները միմյանց բացատրելու, ինչպես նաև լարվածությունը հարթելու համար, եթե այդպիսին լինում է:
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշիկովսկու հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ ՆԱՏՕ-ն կարևորում է Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսությունը:
«Երբ լարվածությունը բարձր է, երկխոսությունը, կանխատեսելիությունը և թափանցիկությունը դառնում է ավելի կարևոր…Այդ իսկ պատճառով դաշնակիցները համաձայնել են, որ Ռուսաստան-ՆԱՏՕ հանձնաժողովը պիտի նորից հանդիպի մինչև գագաթաժողովը [Նկատի ունի ՆԱՏՕ-ի Վարշավայի գագաթաժողովը — Razm.info]»,— հայտարարել էր Ստոլտենբերգը: