Վրաստանի ՊՆ-ն հետաքննում է զինծառայողների՝ ԿԱՀ-ում հնարավոր սեռական ոտնձգություն իրականացնելու հարցը

Պաշտոնական այցով ԱՄՆ-ում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին տեսակապի միջոցով ծանոթացել է Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում ընթացող հետաքննության ընթացքին: Այս մասին հունիսի 9-ին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Տեսակապի միջոցով Վրաստանի պաշտպանության նախարարին են ներկայացնում հետաքննության ընթացքը

Տեսակապի միջոցով Վրաստանի պաշտպանության նախարարին են ներկայացնում հետաքննության ընթացքը

Հիշեցնենք, որ 2016 թվականի հունվարի 29-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհրդի գլխավոր հանձնակատար Զեյդ Ռաադալ-Հուսեյինը հայտարարել էր, որ անհանգստացած է Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում օտարերկրացի զինվորականների կողմից անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների մասին հայտարարություններով: Հանձնակատարի նամակում նշվում էր, որ տեղացի աղջիկների հետ անցկացրած հարցումներում վերջիններս նշել են, որ իրենց հետ սեռական կապ են ունեցել նաև վրաստանցի զինծառայողները:

Տեսակապի միջոցով Կենտրոնաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Բանգիից Եթովպիայում Վրաստանի դեսպան Վախթանգ Ջաոշվիլին և միջազգային իրավունքի մասնագետ Աննա Տաբիձեն ներկայացրել են, որ հետաքննության այս փուլում հարցումներ են անցկացվում տեղի բնակչության և զինվորականների շրջանում, որպեսզի պարզ դառնա, արդյոք պետք է քրեական գործ հարուցվի: Հետաքննության ընթացքում նաև մի քանի փորձարկում պիտի արվի:

Նշենք, որ վրաստանյան հատուկ խումբը ԿԱՀ է մեկնել հունիսի 6-ին, այնտեղ աշխատելու է մինչև հունիսի 16-ը: Խմբի կազմում են ռազմական ոստիկաններ, գլխավոր տեսուչներ, դատախազ և անկախ փորձագետ: Վրաստանի պաշտպանության նախարարի խնդրանքով հետաքննող խմբին այնտեղ օգնելու են ԿԱՀ-ի արդարադատության նախարարության աշխատակիցները:

One response to “Վրաստանի ՊՆ-ն հետաքննում է զինծառայողների՝ ԿԱՀ-ում հնարավոր սեռական ոտնձգություն իրականացնելու հարցը

  1. Pingback: Վրաստանը կշարունակի հետաքննել ԿԱՀ-ում իր զինծառայողների հնարավոր սեռական ոտնձգություն անելու հարցը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *