Այսօր՝ հունիսի 10-ին, Հայաստանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ Ադրբեջանին է հանձնել հունիսի 7-ին սահմանն անցած ադրբեջանցուն: Հանձման արարողությունը եղել է հայաստանյան Իջևան և ադրբեջանական Ղազախ քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա: Այս մասին տեղեկացնում է հայաստանյան «Արմենպրես» լրատվական գործակալությունը:
Մինչև հայրենադարձումը ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են սահմանախախտ ադրբեջանցուն՝ նրա նկատմամբ վերաբերմունքը և պահման պայմանները գնահատելու համար:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացի 1977 թվականին ծնված Վալիևա Զոհրա Վարձար քըզըն հունիսի 7-ին ադրբեջանական կողմից, սահմանը հատելով Մեհրաբի ուղղությամբ, անցել է Հայաստանի տարածք: Վերջինս Թովուզի շրջանի Յանըխլը գյուղից է: