ՌԴ Կասպյան նավատորմիղում մեկնարկել են հրամանատարաշտաբային վարժանքներ

Ռուսաստանի զինված ուժերի Կասպյան նավատորմիղի 20 նավ և կատեր, 50 միավոր ռազմական և հատուկ տեխնիա, ավելի քան 1000 զինծառայող մասնակցում են հրամանատարաշտաբային վարժանքների: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը:

ՌԴ ՌԾՈւ Կասպյան նավատորմիղի «Գրադ Սվիյաժսկ» փոքր հրթիռային նավը

ՌԴ ՌԾՈւ Կասպյան նավատորմիղի «Գրադ Սվիյաժսկ» փոքր հրթիռային նավը

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, վարժանքների ընթացքում նավերը հակաօդային պաշտպանության պարապմունքներ կանեն: Զորավարժության հայտարարված նպատակը սպայական կազմի պատրաստության բարձրացումն ու ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպումն է:

Զորավարժությունն անցկացվում է 2016 թվականի Կասպյան նավատորմիղի պատրաստության պլանի համաձայն:

Հիշեցնենք նաև, որ Դաղստանի լեռնային «Ադանակ» զորավարժարանում էլ հունիսի 6-ին մեկնարկել է ՌԴ զինված ուժերի Կասպյան նավատորմիղի ծովային հետևակի առանձին գումարտակների ինքնագնաց հրետանային մարտկոցների անձնակազմերի վարժանքներ: Ներգրավված է 50 զինծառայող և 15 միավոր «Նոնա» ինքնագնաց հետևակային համակարգ:

One response to “ՌԴ Կասպյան նավատորմիղում մեկնարկել են հրամանատարաշտաբային վարժանքներ

  1. Pingback: ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմիղը հակաօդային պաշտպանության վարժանքներ է արել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *