Հունիսի 7-ին Մուխրովանիում ավարտվել է Վրաստանի զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի ստորաբաժանման հերթական խմբի դասընթացը, որը տևել է 14 ամիս: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, դասընթացն ավարտել է 350 ընդունվածներից միայն 15-ը: Ավարտական վկայականները զինծառայողներին հանձնել են Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն և ԶՈւ հատուկ գործողությունների ուժերի հրամանատար, գնդապետ Դմիտրի Կիկնաձեն:
Հավելենք, որ փետրվարին էլ Վրաստանի հատուկ նշանակության ստորաբաժանումը վարժանքներ էր անում ԱՄՆ բանակի հատուկ նշանակության գործողությունների 10-րդ պարաշյուտադեսանտային գնդի 3-րդ գումարտակի «Չառլի» վաշտի հետ: