ԱՊՀ երկրների ԶՈւ ականազերծման մասնագետները կվերապատրաստվեն Ռուսաստանում

Հունիսի 7-ին Բիշքեկում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները ստորագրել են 21 փաստաթուղթ, որից երկուսը՝ ռազմական համագործակցության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան  «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Ռուսաստանի ԶՈւ հակաականային գործողությունների միջազգային կենտրոնի մասնագետները

Ռուսաստանի ԶՈւ հակաականային գործողությունների միջազգային կենտրոնի մասնագետները

Փաստաթղթերից մեկի համաձայն՝ Ռուսաստանի ԶՈւ հակաականային գործողությունների միջազգային կենտրոնում պատրաստելու են ականազերծման մասնագետներ՝ ԱՊՀ երկրների զինված ուժերի համար:

Մեկ այլ որոշմամբ ՌԴ ՊՆ մետրոլոգիական գլխավոր գիտական կենտրոնին տալ հիմնական կազմակերպության կարգավիճակ՝ զինված ուժերի ռազմական մետրոլոգիայի և մետրոլոգիական ապահովության ոլորտում խնդիրները հետաքննելու համար:

Հավելենք, որ ԱՊՀ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ԱՊՀ պետությունների ղեկավարները Ղազախստանում 2015թ. հոկտեմբերի 16-ին անցկացվող գագաթնաժողովի շրջանակներում ընդունել են մինչև 2020թ. ռազմական համագործակցության հայեցակարգը, ԱՊՀ արտաքին սահմանների անվտանգության ամրապնդման շուրջ համագործակցության 2016-2020թթ. ծրագիրը և ստորագրել են իրավապահ ոլորտի, բնական և տեխնածին արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման ուղղությամբ մի շարք պայմանագրեր:

ԱՊՀ անդամ երկրների վարչապետների խորհրդի ևս մեկ որոշում վերաբերում է մինչև 2020թ. ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրի իրագործման ընթացքին: Կողմերը ստորագրել են փաստաթղթեր նաև տնտեսական և հումանիտար համագործակցության ոլորտում:

ԱՊՀ վարչապետների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի 2016թ. հոկտեմբերի 28-ին Բելառուսում:

Հոդվածի հեղինակ՝ Զեմֆիրա Եգանյան

3 responses to “ԱՊՀ երկրների ԶՈւ ականազերծման մասնագետները կվերապատրաստվեն Ռուսաստանում

  1. Pingback: ԱՊՀ երկրները հումանիտար ականազերծման համատեղ ինժեներական ստորաբաժանում կստեղծեն | Ռազմ.info

  2. Pingback: Հայաստան է այցելելու ՌԴ ԶՈւ ինժեներական զորքերի պատվիրակությունը | Ռազմ.info

  3. Pingback: ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի զինծառայողները վերապատրաստվում են Ռուսաստանում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *