ՀՀ նախագահն ընդունել է ՀԱՊԿ քարտուղարին և ՀԱՊԿ պետությունների ԱԱԽ քարտուղարներին

Այսօր՝ հունիսի 8-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԱԽ քարտուղարներին և Կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, ովքեր Երևանում են Կազմակերպության ԱԱԽ քարտուղարների կոմիտեի երևանյան նիստին մասնակցելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի կայքը:

ՀՀ նախագահի հանդիպումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԱԽ քարտուղարների հետ

ՀՀ նախագահի հանդիպումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԱԽ քարտուղարների հետ

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկիր՝ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս այս նիստի անցկացմանը, որը լավ հիմքեր է ստեղծում հոկտեմբերին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի համար:

Սերժ Սարգսյանը կարևորել է «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության ռազմավարության» ընդունումը, որը ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնայնությունների շարքում է: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ այդ առաջնայնությունների իրականացման հետ անմիջականորեն կապված մի շարք հարցեր արձագանք են գտել Կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի երևանյան նիստի օրակարգում:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ՀՀ նախագահին ներկայացրել է երևանյան նիստի արդյունքները, այդ թվում՝ ստորագրված փաստաթղթերը, նշելով, որ կոմիտեի նիստն անցել է կառուցողական մթնոլորտում և եղել է արդյունավետ:

Նիկոլայ Բորդյուժան առանձնացրել է հատկապես նիստում քննարկված՝ միջազգային ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի ոլորտում ՀԱՊԿ անդամ երկրների հավաքական անվտանգության համակարգերի զարգացման հարցում լրացուցիչ միջոցառումները և այդ պայքարի ուղղությամբ ջանքերի կանոնակարգմանն ուղղված քայլերը:

One response to “ՀՀ նախագահն ընդունել է ՀԱՊԿ քարտուղարին և ՀԱՊԿ պետությունների ԱԱԽ քարտուղարներին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 5–11 հունիսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *