ԱՄՆ ՊՆ 2-րդ տեղակալ. «ԱՄՆ-ն չի պատրաստվում Վրաստանում մշտական հիմունքներով զորք տեղակայել»

ԱՄՆ-ն չի նախատեսում Վրաստանում մշտական տեղակայման հիմունքներով զորք տեղակայել, չնայած պլաններ կան հաճախակիացնել Վրաստանում զորավարժությունների և վարժանքների անցկացումը: Այս մասին հունիսի 7-ին ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի երկրորդ տեղակալ Մայքլ Քարփենթերը (Michael Carpenter ):

ԱՄՆ պաշտպանության նախարարի երկրորդ տեղակալ Մայքլ Քարփենթերը (Michael Carpenter )

ԱՄՆ պաշտպանության նախարարի երկրորդ տեղակալ Մայքլ Քարփենթերը (Michael Carpenter )

«Այժմ մենք պատրաստվում ենք ավելի շատ ուշադրություն դարձնել Վրաստանի զինված ուժերի վերապատրաստմանը և նրանց պաշտպանական կարողությունների ուժեղացմանը», —հայտնել է Քարփենթերը:

Լսումների թեման «Ռուսաստանի կողմից սահմանների, պայմանագրերի և մարդու իրավունքների խախտումն էր»: Թեմայի շրջանակներում Մայքլ Քարփենթերն անդրադարձել է նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցին, այդ տարածքների «օկուպացմանը»: Վերջինս անդրադարձել է նաև Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Թիբիլովի այն հայտարարությանը, թե Հվ. Օսիան պատրաստվում է հանրաքվե անցկացբել Ռուսաստանին միանալու համար: Քարփենթերը դա որակել է Վրաստանի վրա Ռուսաստանի ճնշման օրինակ:

ԱՄՆ պաշտպանության նախարարի երկրորդ տեղակալը խոսել է նաև Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը վրաստանցի զինծառայողների ներգրավվածությանը: Լսումներին ներկա է եղել նաև ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը, ով ևս խոսել է Վրաստանին և Ուկրաինային օգնելու մասին:

Հավելենք, որ մայիսի 6-ին էլ Մայքլ Քարփենթերը «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում հայտարարել էր, որ Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների պլան (MAP- Membership Action Plan ) չի ստանա: «Կարծում եմ, որ Վրաստանի վարչապետն ու պաշտպանության նախարարը հասկանում են, որ Վարշավայում Վրաստանը MAP չի ստանա, բայց այդ երկիրն ունի բոլոր մեխանիզմները ինտեգրացիոն գործընթացը շարունակելու համար», — մասնավորեցրել էր ԱՄՆ պաշտպանության նախարարի երկրորդ տեղակալը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *