Բորդյուժա. «Հայաստանը կարող է ՀԱՊԿ անդամ պետություններից արտոնյալ գներով զենք գնել»

Հայաստանը կարող է արդիականացնել իր զինված ուժերը ՀԱՊԿ երկրներից արտոնյալ գներով զենք ձեռք բերելով: Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, Հայաստանում անցկացված ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի ավարտից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան,հաղորդում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժա

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժա

Ըստ աղբյուրի՝ Բորդյուժան հայտարարել է, որ Հայաստանի զինված ուժերի արդիականացման համար «աշխատանքի տարբեր ձևեր կան»:
«Գլխավորը ՀԱՊԿ համակարգում ռազմատեխնիկական համագործակցության համաձայնությունն է: Սա նշանակում է, որ Հայաստանը կարող է գործարաններից (ՀԱՊԿ անդամ պետությունների) գնել սպառազինություն արտոնյալ գներով», — հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Հավելենք, որ Երևանում կայացել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի (ՀԱՊԿ ԱԽՔԿ) նիստը, որը վարել է ՀԱՊԿ-ն նախագահող Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Արմեն Գևորգյանը: Նիստին մասնակցել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, անդամ-պետությունների անվտանգության խորհրդի ղեկավարներ, դեսպաններ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *