Արցախում ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց խախտումների

Այսօր՝ հունիսի 8-ին, ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի արևելյան ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Արցախի արտգործնախարարության կայքը:

ԵԱՀԿ դիտարկումը Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում։ Նկարը՝ Ջեյմս Ուորլիքի թվիթերյան էջից

ԵԱՀԿ դիտարկումը Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում՝ 27.10.2015թ. Արխիվային նկարը՝ Ջեյմս Ուորլիքի թվիթերյան էջից

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեխիա) և ԳՆԱՆ (գործող նախագահի անձնական ներկայացուցիչ) անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

Դիտարկման առաքելությանը հայկական կողմից ուղեկցել են Արցախի արտաքին գործերի նախարարության և Պաշտպանության բանակի ներկայացուցիչները:

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա)։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *