Հունիսի լույս 8-ի գիշերը սահմանագոտում պահպանվել է հարաբերական հանգիստը. ՊԲ

Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից:

Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, հայտնում է Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պահպանություն:

Հիշեցնենք, որ վերջին շաբաթվա ընթացքում սահմանագոտում հարաբերական հանգիստ է, հակառակորդը երբեմն կրակում է հրաձգային զինատեսակներից, իսկ ՊԲ ստորաբաժանումները հավատարիմ են մնում կրակի դադարեցման պայմանավորվածությանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *