Ռուսաստանն ու Բելառուսն անդրադարձել են Լեհաստանում մեկնարկած «Anakonda-2016» զորավարժությանը

Հունիսի 7-ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Լեհաստանում մեկնարկած լայնամասշտաբ «Anakonda-2016» զորավարժությանը, նշելով, որ «ՆԱՏՕ-ի զորավարժությունը Լեհաստանում չի նպաստում վստահության մթնոլորտին և անվտանգությանը»: Այս մասին Պեսկովը հայտնել է լրագրողների հետ հանդիպմանը, հաղորդում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

«Anakonda-2016» զորավարժության բացման արարողությունը Նկարը՝ ԱՄՆ բանակի պաշտոնական կայքի

«Anakonda-2016» զորավարժության բացման արարողությունը
Նկարը՝ ԱՄՆ բանակի պաշտոնական կայքի

Հունիսի 7-ին իր հերթին զորավարժությանն ու ՆԱՏՕ-ի քայլերին անդրադարձել է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Վերջինս հայտարարել է, որ Ռուսաստանն ու Բելառուսն ադեկվատ են պատասխանում «Միութենական պետության» (խոսքը Ռուսաստան-Բելառուս միացյալ պետության մասին է — Союзное государство) սահմանին ՆԱՏՕ-ի ամրապնդմանը:

«Ռուսաստանցիները հաճախ են ասում, որ Ռուսաստանի Դաշնության սահմաններին տեղակայվում են ՆԱՏՕ-ի նոր զորախմբեր: Հարկ է նշել, որ առաջին հերթին մեր՝ բելառուսական սահմաններին: Մենք սա տեսնում ենք և առանց որևէ աղմուկի համարժեք միջոցներ ենք ձեռնարկում», — ասել է Լուկաշենկոն, հաղորդում է բելառուսական «ԲԵԼՏԱ» լրատվական գործակալությունը:

Բելառուսի նախագահը հավելել է նաև, որ արևմուտքում իրենք ունեն համատեղ զորախումբ, որը հարկ եղած դեպքում առաջինն է մարտի բռնվում, ինչի ընթացքում այդտեղ են տեղափոխվում Ռուսաստանի արևմուտքում կենտրոնացած զորախմբի մյուս մասը:

«Anakonda-2016» զորավարժության բացման արարողությունը

«Anakonda-2016» զորավարժության բացման արարողությունը

Հավելենք, որ հունիսի 6-ին Լեհաստանում մեկնարկել է ՆԱՏՕ-ի «Anakonda-2016» լայնամասշտաբ զորավարժությունը, որին մասնակցում է շուրջ 31 հազար զինծառայող, որից 12 հազարը Լեհաստանի զինված ուժերից: Վարժանքները տևելու են մինչև հունիսի 17-ը: Վարժանքներին ներգրավված է նաև 3000 միավոր զինտեխնիկա, 105 միավոր ինքնաթիռ, 12 նավ: Զորավարժության հրամանատարը Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մարեկ Տոմաշևսկին է:

Լեհաստանի պաշտպանության նախարարը զորավարժության պաշտոնական բացմանը Նկարը՝ ԱՄՆ բանակի Stars and Stripes պաշտոնաթերթի կայքի

Լեհաստանի պաշտպանության նախարարը զորավարժության պաշտոնական բացմանը
Նկարը՝ ԱՄՆ բանակի Stars and Stripes պաշտոնաթերթի կայքի

Զորավարժությանը ներգրավված տեխնիկան Նկարը՝ ԱՄՆ բանակի Stars and Stripes պաշտոնաթերթի կայքի

Զորավարժությանը ներգրավված տեխնիկան
Նկարը՝ ԱՄՆ բանակի Stars and Stripes պաշտոնաթերթի կայքի

2 responses to “Ռուսաստանն ու Բելառուսն անդրադարձել են Լեհաստանում մեկնարկած «Anakonda-2016» զորավարժությանը

  1. Pingback: Ռուսաստանի զինված ուժերում հանկարծակի ստուգումներ են սկսվել | Ռազմ.info

  2. Pingback: ՌԴ պաշտպանության նախարարը Ղրիմում ստուգելու է ռազմական ենթակառուցվածքների կառուցման ընթացքը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *