Հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ հանգիստ: Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է հրաձգային զինատեսակներից, որոնք կրել են անկանոն բնույթ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:
ՊԲ առաջապահ զորամասերը չեն պատասխանել հակառակորդի սադրիչ քայլերին և շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Հիշեցնենք, որ վերջին շաբաթվա ընթացքում սահմանագոտում հարաբերական հանգիստ է, հակառակորդը երբեմն կրակում է հրաձգային զինատեսակներից, իսկ ՊԲ ստորաբաժանումները հավատարիմ են մնում կրակի դադարեցման պայմանավորվածությանը: