Արմեն Գևորգյանը նշանակվել է ԱԱԽ քարտուղար

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հունիսի 6-ի ՆՀ- 460 -Ա հրամանագրով Արմեն Գևորգյանը նշանակվել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում:

Պաշտոնը թափուր էր մնացել 2014-ի մայիսին այդ պաշտոնը զբաղեցնող Արթուր Բաղդասարյանի ազատումից հետո:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ ազգային անվտանգության խորհրդի ղեկավար կազմին է ներկայացրել խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գևորգյանին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ ազգային անվտանգության խորհրդի ղեկավար կազմին է ներկայացրել խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գևորգյանին

Հունիսի 6-ին՝ ավելի ուշ, նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ ազգային անվտանգության խորհրդի ղեկավար կազմին ներկայացրել է Խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գևորգյանին, շնորհավորել և հաջողություններ մաղթել նրան:

Արմեն Անդրանիկի Գևորգյանի կենսագրական տվյալներ

Ծնվել է 1973թ. հուլիսի 8-ին, Երևան քաղաքում:

  • 1993թ. գերազանցությամբ ավարտել է Սանկտ-Պետերբուրգի պետական ծառայության ինստիտուտը։
  • 1993-1996թթ. Սանկտ-Պետերբուրգի Գերցենի անվան ռուսաստանյան մանկավարժական համալսարանի ասպիրանտ:
  • Համատեղությամբ ավարտել է նաև Տվենտեի (Նիդերլանդներ) համալսարանի մագիստրատուրան՝ Կրթության և վերապատրաստման համակարգերի ծրագրավորում մասնագիտությամբ։
  • 1997-1998թթ. զբաղեցրել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնը։
  • 1998թ. ապրիլին նշանակվել է ՀՀ նախագահի օգնական, այնուհետև՝ ՀՀ նախագահի առաջին օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ:
  • 2006թ. փետրվարին նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար։
  • 2007թ. հունիսից մինչև 2008 թվականի ապրիլը զբաղեցրել է նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։
  • 2008թ. ապրիլի 21-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարար, ՀՀ փոխվարչապետ:
  • Եղել է ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ, ԱՊՀ երկրների հետ համագործակցության հարցերով ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ:
  • Ղեկավարել է Հայաստանի և Պարսից ծոցի ու Մերձավոր Արևելքի որոշ երկրների միջև առևտրատնտեսական և միջպետական հարաբերությունների զարգացման տարբեր կառույցներ:
  • 2015թ. հոկտեմբերից գլխավորել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամը:
  • 2015թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին մասնակցել է Հարվարդի համալսարանի (Բոստոն, ԱՄՆ) Հարվարդի բիզնես դպրոցի ընդհանուր կառավարման գծով կրթական ծրագրին:

Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին և 2-րդ աստիճանների մեդալներով, տարբեր գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների պարգևներով:

Մանկավարժական գիտությունների թեկնածու է։

Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *