Թուրքիայի բանակի թվակազմը նվազել է. աղյուսակ (հունիս 2016թ.)

Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը հունիսի 3-ին հրապարակել է զինված ուժերի թվաքանակի մասին տվյալները, ըստ որոնց՝ ԶՈւ անձնակազմը 579.899 է, ինչը շուրջ 33,5 հազարով պակաս է մայիսին հրապարակված ցուցանիշից (613.419) և շուրջ 53,5 հազարով՝ հունվարին հրապարակվածից (633.056):  ԶՈւ անձնակազմում նշված 613.419-ից 51.837-ը քաղաքացիական աշխատողներ են, իսկ 528.062-ը` զինվորականներ:

Տվյալները հրապարակվել են Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքում։ Ստորև կներկայացնենք ԶՈւ թվաքանակի վերաբերյալ տվյալները` աղյուսակով:

Մարտի 11-ին Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարն մասնակցել է հատուկ նշանակության կուրսերն ավարտած զինծառայողների երդման արարողությանը:

Մարտի 11-ին Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը մասնակցել է հատուկ նշանակության կուրսերն ավարտած զինծառայողների երդման արարողությանը:

Հատկանշական է, որ մայիսին հրապարակված ցուցանիշների համեմատ՝ կտրուկ նվազել է  զորակոչված անձնակազմի թվաքանակը՝ շուրջ 34700-ով, որից՝ ժանդարմերիայի զորակոչված անձնակազմը՝ 23687-ով, ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժերի անձնակազմը՝ 10606-ով: Առափնյա անվտանգության ուժերի զորակոչված անձնակազմը նվազել է շուրջ 450-ով (ընդհանուր զորակոչված՝ 1487 զինծառայող):

Պրոֆեսիոնալ զինծառայողների թվաքանակն ավելացել է ընդամենը 1289-ով՝ դառնալով շուրջ 244 հազար: Ավելացումները հավասարապես բաշխվել են բոլոր զինված կառույցներում:

Ընդհանուր առմամբ նշված փոփոխությունների, զորակոչված անձնակազմի նվազման արդյունքում՝ ժանդարմերիայում պրոֆեսիոնալ զինծառայողների թվաքանակը համեմատական կարգով ավելացել է 7 տոկոսով, իսկ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում` 2 տոկոսով:

Բոլոր կառույցներում պրոֆեսիոնալ զինծառայողների ընդհանուր թվաքանակը համեմատական կարգով ավելացել է 3 տոկոսով՝ կազմելով ԶՈւ ընդհանուր թվաքանակի 46 տոկոսը: Սակայն, ինչպես վերը նշվեց, պրոֆեսոիանալ զինծառայողների բացարձակ թվաքանակում փոփոխություններն աննշան են:

Զինվորական կոչում Ցամաքային ուժեր, ՌԾՈւ, ՌՕՈւ Ժանդարմերիա Առափնյա անվտանգություն Ընդհանուր թվաքանակ
Գեներալ, ծովակալ 325 32 1 358
Սպաներ 32.215 6.447 663 39.325
Ենթասպաներ 69.068 25.872 1.564 96.504
Պայմանագրային ժանդարմներ 21.479 21.479
Հատուկ պայմանագրային եֆրեյտորներ 46.732 27.186 696 74.614
Պայմանագրային եֆրեյտորներ, շարքայիններ 12.042 131 12.173
Պրոֆեսիոնալ անձնակազմ 160.382 81.016 3.055 244.453
Զորակոչված անձնակազմ 206.617 75.505 1.487 283.609
Քաղաքացիական կազմ 47.200 3.627 1.010 51.837
Ընդհանուր թվաքանակ 414.199 160.148 5.552 579.899
Պայմանագրայինների թիվը՝ %-ով 44 52 67 46

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *