Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի մոտոհրաձիգները վարժանքներ են անում

Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան 7-րդ ռազմաբազայի մոտոհրաձգային ստորաբաժանման զինծառայողների համար մեկնարկել է ամառային ուսումնական փուլի առաջին վարժանքը: Պարապմունքներն անցկացվելու են Սև ծովի մերձակայքում Նագվալոու և լեռնային Ցաբալ զորավարժարաններում: Այս մասին հունիսի 6-ին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքը:

Աբխազիայում տեղակայված ռուսական ռազմաբազա

Աբխազիայում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայողները

Նշվում է, որ վարժանքներին մասնակցում է ավելի քան 700 զինծառայող, որոնց մեծ մասը գարնանային զորակոչի ժամանակ զորակոչվածներն են: Ներգրավված է նաև մոտ 100 միավոր զինտեխնիկա, այդ թվում՝ «Մուստանգ» ընտանիքին պատկանող ԿամԱԶ ավտոմեքենաներ, ԲՏՌ-82ԱՄ և ԲՏՌ-80 զրահափոխադրիչներ:

Պարապմունքների ընթացքում զինծառայողները նորմատիվներ են հանձնելու տակտիկական, ինժեներական և կրակային պատրաստությունից: Զինծառայողները սովորելու են լեռնային դժվարանցանելի ճանապարհներին վարել զրահափոխադրիչներ, բեռնատար մեքենաներ:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, մոտոհրաձգային ստորաբաժանման պարապմունքները շարունակվելու են մինչև հուլիսի վերջ, որից հետո զինծառայողները եզրափակիչ վարժանքի ժամանակ կրակելու են ԲՏՌ-82ԱՄ-ից, ՌՊԳ-7 նռնականետից, «Պեչենեգ» գնդացրից:

2 responses to “Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի մոտոհրաձիգները վարժանքներ են անում

  1. Pingback: Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի հետախույզները վարժանքներ են անում | Ռազմ.info

  2. Pingback: Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի կապավորները վարժանքներ են արել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *