Սեյրան Օհանյանն այցելել է Արցախի Պաշտպանության բանակի դիրքեր

Հունիսի 4-ին ուշ երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Արցախ: Պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի և ՊԲ-ի բարձրաստիճան հրամանատարության հետ այցելել է առաջնագծի հյուսիս արևելյան ուղղություն: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, ֆեյսբուքյան իր էջում հայտնում է նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

ՀՀ պաշտպանության նախարարը դիտարկելիս

ՀՀ պաշտպանության նախարարը դիտարկելիս

Ինչպես հայտնում է մամուլի քարտուղարը, «Մատաղիս-Թալիշ հատվածում Սեյրան Օհանյանը և Լևոն Մնացականյանը այցելել են առաջնագծի տարբեր դիրքեր, զորքերի հետ տեղում հետևել մարտական ծառայության իրականացմանը, քննարկել զորքերի պատրաստությանը առնչվող խնդիրներ, հետևել կատարվող ինժեներական աշխատանքներին, զորքերի կենցաղային պայմաններին և սնունդին: Նույն օրը նախարար Օհանյանը գիշերը անցկացրել է զորքերի հետ նշված հատվածում»:

ՀՀ պաշտպանության նախարարուն ու ՊԲ հրամանատարն առաջնագծում

ՀՀ պաշտպանության նախարարուն ու ՊԲ հրամանատարն առաջնագծում

Սեյրան Օհանյանը դիրքապահ զինծառայողների հետ

Սեյրան Օհանյանը դիրքապահ զինծառայողների հետ

Հունիսի 5-ին նախարար Սեյրան Օհանյանը շարունակել է իր աշխատանքային այցը և սահմանագծի տարբեր հատվածներում ՊԲ հրամանատարության հետ եղել է տարբեր դիրքերում, լսել հրամանատարների զեկույցները և նախանշել մարտական ծառայության իրականացման և համագործակցությանն առնչվող այլ հարցեր:

Այցի շրջանակներում ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը նշված խնդիրները քննարկել է նաև Արցախի ղեկավարության հետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *