Հայաստան-Կանզաս համագործակցության ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 24-28-ը աշխատանքային այցով Հայաստանում է Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար-ադյուտանտ գեներալ, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորած պատվիրակությունը:
Այցի ընթացքում Կանզասի պատվիրակությունը այցելել է ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ, ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ինժեներական գումարտակի ականազերծման հրահանգիչների համար անցկացվող վարժանքների վայր, ամերիկյան շարժական դաշտային հոսպիտալի բացազատմամբ անցկացվող զորավարժության վայր և ներկա է գտնվել Կանզասի ազգային գվարդիայի հրահանգիչների վարած ականազերծման հրահանգիչների վարժանքին, ինչպես նաև շարժական դաշտային հոսպիտալի զորավարժության վերջնական փուլին: Բժշկական զորավարժությանը մասնակցել են նաև Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչներ:
Թաֆանելիին ընդունել են ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը:
Կողմերը բարձր են գնահատել երկկողմ համագործակցության մակարդակը, կարևորել համագործակցության զարգացումը ականազերծման, ռազմաբժշկական կարողությունների զարգացման, ՆԱՏՕ-ի Օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակներում խաղաղապահ բրիգադի գնահատման գործընթացում փորձագիտախորհրդատվական աջակցության տրամադրման և այլ ուղղություններով:
Նշենք, որ 2013թ.-ին լրանում է Հայաստան-Կանզաս համագործակցության 10-ամյակը:
-
Լրահոս
- Պատերազմի՝ պաշտոնապես չհայտնած զոհերը. ևս 71 անուն (մաս 4-րդ). Razm.info
- Մարոկկոն 13 միավոր Բայրաքթար ԱԹՍ է պատվիրել. Le Desk
- Ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայող է մահացել
- Թուրքիայում որոշել են ԱԹՍ-ների կանադական համակարգերը տեղականով փոխարինել
- Ռուսաստանը նոր ԱԹՍ է դրել սերիական արտադրության
- Ադրբեջանի ՊՆ-ն հանդիպել է բելառուսական պատվիրակությանը
- ԱՄՆ-ն շարունակելու է ԱՄԷ-ին 23 մլրդ դոլարի զենքի վաճառքի ծրագիրը
- Ապրիլի 15-ին ավտովթարից ՀՀ ԶՈւ 2 զինծառայող է մահացել
- 2020–ին Ղրիմում 6 ահաբեկչական գործողություն է կանխվել․ ՌԴ ԱԽ
- Թուրքիայի ԶՈւ-ն տեղական «օդ-օդ» տեսակի հրթիռները կստանա 2022 թվականից
- Իրաքում հարվածել են թուրքական ու ԱՄՆ գլխավորած կոալիցիոն բազաներին
- «Օխոտնիկ» ԱԹՍ–ները ՌԴ ԶՈւ կմատակարվեն 2024 թվականից
- Կանադան չեղարկում է Թուրքիա սպառազինության մատակարարման արտոնագրերը
- Թուրքիան օգնում է վերականգնել Վրաստանի Մառնեուլիի օդանավակայանը
- Ժամկետային զինծառայողները կորոնավիրուսի դեմ առայժմ չեն պատվաստվի. նախարար
- Վթար Իրանի միջուկային օբյեկտում. կազմակերպման համար մեղադրվում է Իսրայելը
- Թուրքիայի Սղերդ նահանգում Ժանդարմերիայի զինծառայող է սպանվել
- Թուրքիայում ուսումնական ինքնաթիռ է կործանվել
- Ռուսական ցամաքային զորամիավորումներ և «Իսկանդեր»-ներ՝ Ուկրաինայի հետ սահմանին․ Janes
- Թուրքիան Սիրիայում երկու կորուստ ունի