Հունիսի լույս 3-ի գիշերը սահմանագոտում հանգիստ է եղել. ՊԲ

Հունիսի 2-ի լույս 3-ի գիշերը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է համեմատաբար հանգիստ իրադրություն: Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է միայն հրաձգային զինատեսակներից:

Այս մասին տեղեկացնում է Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *