ՆԱՏՕ-ն կաջակցի Աֆղանստանի անվտանգության ուժերին նաև 2014-ից հետո

ՆԱՏՕ-ն 2014 թվականից հետո էլ կմնա Աֆղանստանում՝ երկրի անվտանգության ուժերը մարզելու ու խորհրդատվություն տրամադրելու նպատակով։

Այդ մասին այսօր Մոսկվայում կայացած «ՌԴ-ՆԱՏՕ. 15 տարի գործընկերության ճանապարհին» միջազգային գիտաժողովի շրջանակներում հայտարարել է Ալեքսանդր Վերշբոուն՝ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի տեղակալը (և 2001–2005թթ Ռուսաստանում ԱՄՆ դեսպանը):

Վերշբոուն հիշեցրել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերի քանակի կրճատման որոշման մասին և հավելել, որ դաշինքը կփորձի մինչև կոալիցիոն զորքերի դուրսբերումն Աֆղանստանից, նախապատրաստել Աֆղանստանի ոստիկանության ու անվտանգության ուժերին, որպեսզի վերջիններս կարողանան ինքնուրույն ապահովել անվտանգությունը երկրում։

Վերշբոուի խոսքերով Ռուսաստանն ու նրա հարավային հարևանները կարող են որոշիչ դերակատարում ունենալ Աֆղանստանին ցուցաբերովող օգնության հարցում՝ շարունակելով պայքարել թրաֆիքինգի, ինչպես նաև թմրանյութերի և զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ և նպաստելով տարածաշրջանում քաղաքական և տնտեսական համագործակցությանը:

Նշենք, որ ավելի վաղ ՆԱՏՕ-ն որոշում է կայացրել կրճատել համագործակցությունը Աֆղանստանի ուժային կառույցների հետ

One response to “ՆԱՏՕ-ն կաջակցի Աֆղանստանի անվտանգության ուժերին նաև 2014-ից հետո

  1. Pingback: Ամերիկացիները հրաժարվում են թալիբների հետ բանակցելու մտքից | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *