Հունիսի 1-ի լույս 2-ի գիշերը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունն, ընդհանուր առմամբ, հանգիստ է եղել: Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից` որոշ ուղղություններում կիրառելով նաև դիպուկահար հրացաններ և ԱԳՍ-17 տիպի նռնականետ (2 արկ):
Այս մասին տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ՊԲ առաջապահ զորամասերը ցուցաբերել են զսպվածություն, չեն արձագանքել հակառակորդի սադրիչ գործողություններին և շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: