Հունիսի լույս 1-ի գիշերը սահմանագոտում հանգիստ է եղել

Մայիսի 31-ի լույս հունիսի 1-ի գիշերը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրադրությունը մնացել է հանգիստ`բացառությամբ հարավային և արևելյան ուղղություններում հակառակորդի կողմից հրաձգային զինատեսակներից արձակված հատուկենտ կրակոցների:Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, տեղեկացնում է Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

Հավելենք, որ մայիսի 31-ի գիշերը նույնպես հանգիստ էր անցել, թեև հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը հատուկենտ խախտել էր հրաձգային զինատեսակներից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *