ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների պաշտպանական ծախսերը վերջին տարիների համեմատ 2016 թվականին մեծապես կավելանան «Ռուսաստանի ագրեսիայի» և Եվրոպային վրա հասած միգրացիոն ճգնաժամի պատճառով:Այս մասին մայիսի 30-ին բրիտանական Financial Times պարբերականի հետ հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Ստոլտենբերգը պաշտպանական ծախսերի ավելացումը բացատրել է նաև նրանով, թե իբր եվրոպական երկրներն այժմ մեծ սպառնալիքների և անվտանգության խնդիրների առաջ են կանգնած, այդ իսկ պատճառով իրենց «անհրաժեշտ է ուժ, միասնականություն ու կայունություն»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հարցազրույցում նշել է, որ այդ կայունությունը վտանգված է, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ Մեծ Բրիտանիան ցանկանում է դուրս գալ Եվրամիության կազմից:
«Այդ երկրի պաշտպանական ծախսերն ամենամեծն են Եվրոպայում, Դաշինքում ծախսերի չափերով զիջում են միայն ԱՄՆ-ին: Ուժեղ Եվրոպայում ուժեղ Մեծ Բրիտանիան կարևոր է միասնականության և կայունության համար»,— հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Վերջինս վստահեցրել է նաև, որ Մեծ Բրիտանիան «բանալի է» ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի միջև:
Financial Times-ը գրում է նաև, որ նախորդ տարի ՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցները պաշտպանական հարցերի վրա ծախսել են 253 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ԱՄՆ-ն՝ 618 մլրդ ԱՄՆ դոլար:
Pingback: Ստոլտենբերգ. «Մեծ Բրիտանիան շարունակելու է մնալ ՆԱՏՕ-ի ուժեղ և պատասխանատու դաշնակիցներից» | Ռազմ.info
Pingback: ԱՄՆ ԶՈւ․ Ռուսաստանի «ագրեսիան զսպելու» համար կընդլայնվեն զորավարժությունները Եվրոպայում | Ռազմ.info