Ձերբակալվել են գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը, ևս 2 գնդապետ

Մայիսի 30-ին ուշ երեկոյան ձերբակալվել են ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը և Մհեր Պապյանը:
Այս մասին այօսր՝ մայիսի 31-ին, հայտնում է հայաստանյան «Առավոտ» լրատվակայքը՝ հղում անելով Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանին։

«Երկու տարբեր քրեական գործի շրջանակներում են եղել ձերբակալությունները: Խոսքը գնում է մատակարարված անորակ ապրանքներն ընդունելու, որոշ դեպքերում՝ ուռճացված գներով գնումներ կատարելու մասին»,— հայտնել է Տռուզյանը, փոխանցում է լրատվակայքը:

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից։ Մինչ այդ՝ ապրիլի 26-ին, նախագահի հրամանագրերով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից ազատվել են Ալիկ Միրզաբեկյանը, ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից՝ գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից՝ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը:

4 responses to “Ձերբակալվել են գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը, ևս 2 գնդապետ

  1. Pingback: Կաշառք ստանալու ժամանակ ձերբակալվել է Երևան քաղաքի Մաշտոցի զինկոմիսարիատի 2-րդ բաժնի պետը | Ռազմ.info

  2. Pingback: Մելս Չիլինգարյանին և 2 գնդապետներին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական դիրքը չարաշահելու համար | Ռազմ.info

  3. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 29 մայիսի – 4 հունիսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *