Մայիսի 30-ի լույս 31-ի գիշերը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով, բացառությամբ հակառակորդի կողմից հրաձգային զինատեսակներից արձակված մի քանի կրակոցների, պահպանվել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, տեղեկացնում է Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ վերջին շաբաթվա ընթացքում սահմանագոտում հարաբերական հանգիստ է, հակառակորդը երբեմն կրակում է հրաձգային զինատեսակներից, իսկ ՊԲ ստորաբաժանումները հավատարիմ են մնում կրակի դադարեցման պայմանավորվածությանը:
Pingback: Հունիսի լույս 1-ի գիշերը սահմանագոտում հանգիստ է եղել | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 29 մայիսի – 4 հունիսի, 2016 | Ռազմ.info