Մայիսի լույս 27-ի գիշերը հակառակորդը կրակել է հրաձգային զինատեսակներից

Մայիսի 26-ի լույս 27-ի գիշերը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել: Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինետաեսակներից` որոշ ուղղություններում օգտագործելով նաև դիպուկահար հրացաններ: Այս մասին տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ՊՆ տեղեկատվության վարչությունն էլ տեղեկացնում է, որ պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը նույնպես հանգիստ է եղել, թեև հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված հատուկենտ կրակոցներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *