Երեքշաբթի Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Տունջելի քաղաքում ժամը 19:00-ի սահմաններում ոստիկանական զրահամեքենա է պայթեցվել, ինչի հետևանքով մահացել է թուրք վեց հատուկջոկատային և մոտակայքում գտնվող մեկ կին: Այդ մասին հայտնել են թուրքական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Թուրքիայի ուժային կառույցների աղբյուրներին:
CNN-Turk հեռուստաընկերության տվյալներով՝ ընթացքի մեջ գտնվող մեքենան պայթեցվել է ճանապարհին տեղադրված հեռակառավարվող պայթուցիկ սարքի միջոցով: Այնուհետև մեքենայում հրդեհ է բռնկվել, և կրակը տարածվել է երկու այլ մեքենաների վրա:
Տեղական ինտերնետ-լրատվամիջոցները հայտնում են, որ ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով մի քանի մարդ է վիրավորվել, այդ թվում՝ զոհված կնոջ ամուսինը:
Հաղորդվում է, որ հարձակումն իրագործել են ՔԲԿ մարտիկները:
Տունջելին արգելափակված է անվտանգության ուժերի կողմից: Քաղաք «Շտապ օգնության» և հրշեջ ծառայության մեքենաներն են մեկնել:
Ըստ NTV հեռուստաընկերության՝ թաղամասում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, կրակոցներ են լսվում: Հավանաբար անվտանգության ուժերը միջոցառումներ են իրականացնում մարտիկների հայտնաբերման ուղղությամբ:
-
Լրահոս
- Փաշինյանը պաշտոնից ազատել է Տիրան Խաչատրյանին` որպես կարգապահական տույժ
- Թուրքիան Միջերկրական և Էգեյան ծովերում զորավարժություն կանցկացնի
- Թուրքիայի ռազմածովային ուժերը 2 միավոր «Անքա» ԱԹՍ են ստացել
- Իրաքում ՆԱՏՕ-ի ուժերի ավելացման մասին դեռ վաղ է խոսել․ իրաքցի զինվորական
- Մեկնարկում են թուրքական «Աքընջը» ԱԹՍ-ների կրակային փորձարկումները
- Ուկրաինան բանակին պատրաստում է բնակելի տարածքների գրոհի սցենարների
- Թուրքիայի մասնակցությունը պատերազմին. Մաս Բ. ԱԹՍ-եր
- Ուկրաինան շտապում է սեփական օպերատիվ–մարտավարական համակարգերն ընդունել բանակ
- [ԹԱՐՄԱՑՎԱԾ] Հանդիպելու են Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի արտգործնախարարները
- ՌԴ ՊՆ–ն կնքել է «Ալտիուս–Ռու» ԱԹՍ–ների գնման պայմանագիր
- Իրաքի հյուսիսում Թուրքիայի «Ազգային հետախուզական ծառայություն»-ը գործողություն է իրականացրել
- Ռուսական «Կուբ» մահապարտ ԱԹՍ-ի պետփորձարկումները կավարտվեն 2021–ին
- Թուրքիայում և Թուրքիայից դուրս շահագործվում է 160 միավոր Bayraktar TB2 ԱԹՍ
- Հայ–ռուսական միացյալ զորախումբը 3 զորավարժություն ունի պլանավորած․ նախարար
- ՌԴ-Թուրքիա բանակցությունները Ս-400-ների նոր խմբաքանակի գնման շուրջ շարունակվում են
- Նախիջևանն Ադրբեջանին կապող միջանցքը հսկելու են ՌԴ սահմանապահները
- ՀՀ-ն կրճատել է իր խաղաղապահների թիվը Աֆղանստանում 52%-ով, Կոսովոյում՝ 95%-ով
- Հայաստանն օպտիմալացնելու է բանակի թիվը․ նախարար
- Գյումրիի ռուսական ռազմաբազայի մի մասը կարող է տարվել Հայաստանի արևելք.ՊՆ
- Անհետ կորածների որոնողական աշխատանքներն անորոշ ժամկետով դադարեցվել են