ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Արտավազդ Հարությունյանի հանձնարարությամբ ուսումնասիրվում է Հայաստանի զինված ուժերին մատակարարվող պահածոների՝ Լեհաստանում վաճառքի մասին տեղեկատվությունը: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության կայքը:
ՀՀ զինդատախազության, Պաշտպանության նախարարության և Լեհաստանում ՀՀ դեսպանի հետ քննարկման արդյունքում, Լեհաստանում ՀՀ դեսպանը պաշտոնական նամակով դիմել է Լեհաստանի դատախազությանը, Բելսկո Բիալա քաղաքի խանութներից մեկում ՀՀ ԶՈւ-ին մատակարարվող պահածոների վաճառքի մասին տեղեկատվությունը ստուգելու, նման ապրանքատեսակի ձեռքբերման աղբյուրը պարզելու և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան իրավական գործընթաց իրականացնելու խնդրանքով:
Նշենք, որ մինչ այս՝ մայիսի 24-ին, ցանցում տեղեկություն էր տարածվել, ըստ որի՝ հայկական զինված ուժերի համար նախատեսված, «Զինվորի բաժին» մակագրությամբ սննդամթերք է վաճառվում Լեհաստանի նշված քաղաքի խանութներից մեկում: Հրապարակվել էին նաև լուսանկարներ:
3 responses to “Ուսումնասիրվում Է Լեհաստանում ՀՀ ԶՈւ պահածոների վաճառքի մասին տեղեկությունը”