ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցում է «Վրաստանի պաշտպանության և անվտանգության համաժողով» ամենամյա բազմազգ հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:
![[Ձախից] ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Թբիլիսիում «Վրաստանի պաշտպանության և անվտանգության համաժողովում»](https://razm.info/wp-content/uploads/2016/05/Tonoyan-in-Tb-480x270.jpg)
[Ձախից] ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Թբիլիսիում «Վրաստանի պաշտպանության և անվտանգության համաժողովում»
Համաժողովի ընթացքում Դավիթ Տոնոյանի հանդիպումներ է ունեցել Վրաստանի և այլ գործընկեր պետությունների ռազմական գերատեսչությունների պաշտպանական քաղաքականության ոլորտի ղեկավարների հետ:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալն էլ հանդիպել է Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեի հետ, ինչպես հայտնել ենք ավելի վաղ:
![[Կենտրոնում] ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը Թբիլիսիում «Վրաստանի պաշտպանության և անվտանգության համաժողովում»](https://razm.info/wp-content/uploads/2016/05/Apriamov-in-Tb-480x270.jpg)
[Կենտրոնում] ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը Թբիլիսիում «Վրաստանի պաշտպանության և անվտանգության համաժողովում»
Ավելացնենք, որ հայաստանյան պատվիրակությունը Վրաստան է գնացել մայիսի 24-ին: Նույն օրը գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը որպես դիտորդ հրավիրված էր նաև Վրաստանում անցկացված ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի միջազգային «Noble Partner-2016» զորավարժության վերջին փուլին:

Գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը որպես դիտորդ հրավիրված էր Վրաստանում անցկացված ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի միջազգային «Noble Partner-2016» զորավարժության վերջին փուլին
Ինչ վերաբերում է Վրաստանում անցկացվող համաժողովին, ապա դրա առաջին օրը քննարկվել է ՆԱՏՕ-ի գործունեությունը, իսկ այսօր քննարկվում է «Սևծովյան տարածաշրջանը որպես եվրոատլանտյան անվտանգության անքակտելի մաս» թեման: