Ինչպես տեղեկացնում են պաշտպանության նախարարությունից, սեպտեմբերի 24-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Արուճ-Նոր Ամանոս ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրի հատվածում ՀՀ ՊՆ N զորամասին պատկանող «ԳԱԶ 33081» մակնիշի ՊՆ զինհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 10 զինծառայողներից 9-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ այնտեղից՝ ՀՀ ՊՆ ԿԿԶՀ:
Շարքային Գոռ Գնելի Գալստյանը, գիտակցության չգալով, այսօր ժամը 00:20-ին «Արմենիա» ԲԿ-ում մահացել է:
Շարքայիններ՝ Վահե Հարությունի Խաչերյանի, Արգիշտի Արմենի Շահվելյանի, Գեղամ Արտակի Սահակյանի, Հայկ Անդրանիկի Բերտիզլյանի, սերժանտ Նարեկ Հայկի Ղևոնդյանի, կրտսեր սերժանտ Նարեկ Սամվելի Հովակիմյանի և ավագ լեյտենանտ Արսեն Գագիկի Երիցյանի վիճակը բավարար է:
Շարքային Հարություն Գրիգորի Կիրակոսյանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՔԾ չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 377 հոդ. 2-րդ մասով /մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
-
Լրահոս
- 2022թ․ Ադրբեջանի կորուստների անվանացանկ. Razm.info
- [ԹԱՐՄԱՑՎԱԾ, 15/01/2023] Ադրբեջանի կորուստները 2022 թվականին. Razm.info
- ՀՀ ԶՈւ-ն նոր ուղղաթիռներով է համալրվել
- Ադրբեջանի 2021թ. հայտնի դարձած կորուստները. Razm.info
- Դեկտեմբերի 10-ին թշնամու կրակից 1 զինծառայող զոհվել է, 8-ը՝ վիրավորվել
- Ադրբեջանում ուղղաթիռի վթարից 14 սպա է մահացել
- Ադրբեջանում պատերազմից հետո լարված աշխատում են. Կարծիք
- Նոյեմբերի 24-ին ժամկետային զինծառայող է մահացել
- Նոյեմբերի 22-ին թշնամու կրակից զինծառայող է զոհվել
- Նոյեմբերի 16-ի մարտերի հետևանով հայկական կողմն ունի առնվազն 6 զոհ
- [ԹԱՐՄԱՑՎԱԾ] Նոյեմբերի 16-ի մարտերը. ամփոփում
- Թուրքական զորքի տեղակայման ժամկետն Ադրբեջանում երկարաձգվել է 1 տարով
- Ադրբեջանի 2022թ․ ռազմական բյուջեն․ նախագիծ
- Արցախում թշնամու կրակից 6 զինծառայող է վիրավորվել
- Իրանն արգելել է Ադրբեջանին իր տարածքով ռազմական բնույթի թռիչքները. APA
- 2 նոր հարվածային ԱԹՍ է փորձարկվել ՀՀ ԶՈւ մասնակցությամբ զորավարժության դրվագում (տեսանյութ)
- Սեպտեմբերի 13-ին մահացել է պահեստազորային
- Քաշաթաղի (Լաչինի) շրջանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական վարժանքներ
- Սեպտեմբերի 1-ին թշնամու կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող
- Արցախյան պատերազմին մասնակցելու համար թուրք մասնագետներ են պարգևատրվել