Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ տեղակալ-ՆՏԱ դեպարտամենտի պետ

Այսօր՝ մայիսի 20-ին, ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրերից մեկով գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ազատվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից։ Նախագահի մեկ այլ հրամանգրով Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ – ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնում։

Հրամանագրերը հրապարակվել են Հայաստանի նախագահի կայքում (1, 2

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ – ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնը թափուր էր մնացել այդ պաշտոնից Ալիկ Միրզաբեկյանի ազատումից հետո։

ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյան

ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյան

Գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի կենսագրությունն ըստ ՀՀ ՊՆ կայքի․

Ծնվել է 1965թ. փետրվարի 4-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Ճարտար գյուղում: Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո սովորել է Ալմա-Աթայի բարձրագույն զինվորական համազորային հրամանատարական ուսումնարանում:

1986-87թթ. ծառայել է Անդրկովկասյան ռազմական օկրուգի 553-րդ մոտոհրաձգային գնդում, 1987-88թթ.` Աֆղանստանում տեղակայված ԽՍՀՄ ԶՈՒ 40-րդ բանակում: Մարտական գործողություններում ցուցաբերած արիության համար պարգևատրվել է «Կարմիր աստղ» շքանշանով և «Զինվոր ինտերնացիոնալիստին` երախտապարտ աֆղան ժողովրդից» մեդալով:

1988-92թթ. ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ 4-րդ բանակի Ստեփանակերտում տեղակայված 366-րդ մոտոհրաձգային գնդում, որպես վաշտի հրամանատար:

1992-94թթ. մասնակցել է մարտական գործողությունների:

1992-1999թթ. տարբեր զորամասերում զբաղեցրել է մի շարք հրամանատարական պաշտոններ:

1999թ. սեպտեմբերին նշանակվել է ՊԲ հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալ, 2000թ. փետրվարին` ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ:

2000թ. մարտի 14-ին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

2001թ. օգոստոսից 2002թ. հունիսը սովորել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ակադեմիայում:

2002թ. հունիսին ստանձնել է ՀՀ ՊՆ խորհրդականի, 2003թ. հուլիսին` ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետի պաշտոնները:

2007թ. մայիսին նշանակվել է ՊԲ հրամանատար:

2007թ. մայիսի 25-ին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

2015թ. հունիսի 15-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով ազատվել է ՊԲ հրամանատարի պաշտոնից:

2015թ. հունիսի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:

Պարգևատրվել է

ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, «Վարդան Մամիկոնյան», «Արիության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի և այլ պետական ու գերատեսչական շքանշաններով և մեդալներով:

2002թ. սեպտեմբերի 2-ին Արցախի նախագահի հրամանագրով Հայրենիքի պաշտպանության գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար Մովսես Հրանտի Հակոբյանը արժանացել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչման և պարգևատրվել «Ոսկե արծիվ» շքանշանով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *