Հայաստանի ՌԴ ԶՈւ ավիաբազայի օդաչուները վարժանքներ են սկսել ուղղաթիռներով

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազայի օդաչուները Մի-24Պ հարվածային և Մի-8ՄՏ բազմանպատակային ուղղաթիռներով պարապմունքներ են սկսել Հայաստանի լեռնա-անտառային տեղանքներում, այդ թվում և գիշերային պայմաններում: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ՊՆ կայքը:

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի Մի-8ՄՏ բեռնատար ուղղաթիռ. Նկարը` ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայության

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի Մի-8ՄՏ բեռնատար ուղղաթիռ. Նկարը` ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայության

Ցերեկային վարժանքների ընթացքում օդաչուները կատարելագործել են տեղանքում կողմնորոշվելու ունակությունները, մարտական թռիչքի, բարձրլեռնային շրջաններում թռիչքի և վայրէջքի հմտությունները:

Իսկ գիշերային ժամերին անցկացվելիք պարապմունքների ընթացքում օդաչուները լեռնային տեղանքում հանձնարարված տարածք թռչելու, օդից հետախուզություն անելու, ինչպես նաև սարքերի միջոցով կողմնորոշվելու վարժանքներ են անելու:

Նշենք, որ նախորդ շաբաթ ռազմաբազայի մամուլի ծառայությունը տեղեկություն է տարածել, որ ռազմաբազայի մոտ 200 զինծառայողի և 20 միավոր ավիատեխնիկայի, այդ թվում՝ ՄիԳ-29 կործանիչների, Մի-24Պ և Մի-8ՄՏ ուղղաթիռների ներգրավմամբ զորավարժություն է անցկացնում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *