Մայիսի լույս 18-ի գիշերը հակառակորդը կրակել է հիմնականում հրաձգային զինատեսակներով: Միայն հյուիսարևելյան (Մարտակերտի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ ականանետ (3 արկ) և ձեռքի հակատանկային նռնականետ (2 արկ): Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը:
ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածութունը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
ՀՀ ՊՆ կայքն իր հերթին տեղեկացնում է, որ մայիսի լույս 18-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը նախորդ օրերի համեմատությամբ հանգիստ է եղել:
Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կրկին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով անկանոն կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ: