Սեպտեմբերի 22-ին Աֆղանստանի սահմանամերձ Քունար նահանգը Պակիստանի կողմից կրկին հրթիռային գնդակոծման է ենթարկվել, ինչի հետևանքով նահանգի բնակիչները նյութական վնասներ են կրել:
Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով աֆղանական Պաժվակ գործակալությանը:
Հաղորդվում է, որ շաբաթ նահանգի Դանգամ և Սարկանո բնակավայրերի ուղղությամբ 169 հրետանային արկ և հրթիռ է արձակվել: Զոհեր չկան:
Նշենք, որ նահանգը Պակիստանից գնդակոծությունների է ենթարկվում՝ չնայած այն հանգամանքին, որ աֆղանական կողմը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ կոչ անելով դատապարտել պակիստանյան ագրեսիան և գնդակոծությունները դադարեցնելու նպատակով ճնշում գործադրել նրա վրա:
Հավելենք, որ վերջին կես տարվա ընթացքում Աֆղանստանի սահմանամերձ Քունար և Նուրսիտան բնակավայրերի ուղղությամբ Պակիստանի տարածքից ավելի քան 4000 արկ և հրթիռ է արձակվել, ինչի հետևանքով տասնյակ խաղաղ բնակիչներ զոհվել են, հարյուրավորները՝ վիրավորվել:
Գնդակոծությունների պատճառով շուրջ 1500 աֆղան ընտանիք ստիպված է եղել տեղափոխվել Աֆղանստանի Ասադաբադ քաղաք՝ այնտեղ հումանիտար բարդ իրավիճակ ստեղծելով:
-
Լրահոս
- 2022թ․ Ադրբեջանի կորուստների անվանացանկ. Razm.info
- [ԹԱՐՄԱՑՎԱԾ, 15/01/2023] Ադրբեջանի կորուստները 2022 թվականին. Razm.info
- ՀՀ ԶՈւ-ն նոր ուղղաթիռներով է համալրվել
- Ադրբեջանի 2021թ. հայտնի դարձած կորուստները. Razm.info
- Դեկտեմբերի 10-ին թշնամու կրակից 1 զինծառայող զոհվել է, 8-ը՝ վիրավորվել
- Ադրբեջանում ուղղաթիռի վթարից 14 սպա է մահացել
- Ադրբեջանում պատերազմից հետո լարված աշխատում են. Կարծիք
- Նոյեմբերի 24-ին ժամկետային զինծառայող է մահացել
- Նոյեմբերի 22-ին թշնամու կրակից զինծառայող է զոհվել
- Նոյեմբերի 16-ի մարտերի հետևանով հայկական կողմն ունի առնվազն 6 զոհ
- [ԹԱՐՄԱՑՎԱԾ] Նոյեմբերի 16-ի մարտերը. ամփոփում
- Թուրքական զորքի տեղակայման ժամկետն Ադրբեջանում երկարաձգվել է 1 տարով
- Ադրբեջանի 2022թ․ ռազմական բյուջեն․ նախագիծ
- Արցախում թշնամու կրակից 6 զինծառայող է վիրավորվել
- Իրանն արգելել է Ադրբեջանին իր տարածքով ռազմական բնույթի թռիչքները. APA
- 2 նոր հարվածային ԱԹՍ է փորձարկվել ՀՀ ԶՈւ մասնակցությամբ զորավարժության դրվագում (տեսանյութ)
- Սեպտեմբերի 13-ին մահացել է պահեստազորային
- Քաշաթաղի (Լաչինի) շրջանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական վարժանքներ
- Սեպտեմբերի 1-ին թշնամու կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող
- Արցախյան պատերազմին մասնակցելու համար թուրք մասնագետներ են պարգևատրվել